-
26.04.2018|
14:31
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
-
24.04.2018|
01:09
Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Սահմանադրությամբ սահմանված կարգով կառավարության բոլոր անդամները դառնում են ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:
-
22.04.2018|
19:42
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել ողջախոհություն, արժևորել յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքները, պարտականությունները և նստել քաղաքական քննարկումների սեղանի շուրջ:
-
18.04.2018|
01:52
ԱԺ քվեարկությունից հետո նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կողմ և դեմ ձայների համար՝ ընդգծելով, որ քաղաքական կոալիցիան լուրջ պատասխանատվություն է ստանձնում ու պատրաստ է առաջ շարժվել։
-
18.04.2018|
01:51
Աժ-ում ամփոփիչ ելույթում ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հայցեց ինչպես կոալիցիոն, այնպես էլ` ընդդիմադիր պատգամավորների քվեն:
-
18.04.2018|
01:50
2007-2017թթ. ընդգրկող տասնամյակը մեր բոլորինն է, ոչ թե՝ Սերժ Սարգսյանինը, այսօր ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:
-
18.04.2018|
01:48
ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը ԱԺ հատուկ նիստում պատգամավորների ելույթներից ամփոփիչ ելույթում շնորհակալություն հայտնեց հնչեցված դիրքորորշումների համար՝ և դրական, և բացասական:
-
18.04.2018|
01:47
ՀՀԿ-ի ելույթները «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանին Հայլուրի Հայաստանն է հիշեցրել, որտեղ Հայաստանում ամեն ինչ հրաշալի է։
-
18.04.2018|
01:45
Ձեր կառավարման 10 տարում ձեր քաղաքական իշխանությունը այդպես էլ չընկալեց ամենակարևորը, այն է՝ դուք եք պատասխանատուն երկրի զարգացման ու կայունության համար, ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նա նշեց, որ ՀՀԿ-ն այդպես էլ չհասկացավ՝ ինչ է նշանակում քաղաքական պատասխանատվություն։
-
18.04.2018|
01:44
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը 6 տարի է՝ պատգամավոր է, բայց առաջին անգամ է Սերժ Սարգսյանին տեսնում խորհրդարանում։